2020 թվականի Արցախյան պատերազմում կատարած սխրանքների ու քաջաբար մարտնչելու համար այսօր՝ փետրվարի 10-ին, Իսպանիայում բնակվող հայ բարերար Արման Մայիլյանը ավտոմեքենա է նվիրել ժամկետային զինծառայող Սուրեն Գաբրիելյանին։
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան հրապարակումից:
Նշվում է, որ զինծառայողը 44-օրյա պատերազմում առանձնակի քաջություն ցուցաբերելով իր հաշվարկի հետ տանկով ոչնչացրել է հակառակորդի 9 տանկ և 7 միավոր հետևակային մարտական մեքենա (ՀՄՄ):