Պատերազմում վիրավորվածներին 500 000-ական դրամի չափով միանվագ օժանդակության տրամադրման դիմումներն ընդունվում են - RadioVan.fm

Онлайн

Պատերազմում վիրավորվածներին 500 000-ական դրամի չափով միանվագ օժանդակության տրամադրման դիմումներն ընդունվում են

2021-02-10 15:45 , Общество, 1025

Պատերազմում վիրավորվածներին 500 000-ական դրամի չափով միանվագ օժանդակության տրամադրման դիմումներն ընդունվում են

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի և Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարյսօրվանից մեկնարկել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց 500 000 դրամի չափով միանվագ օժանդակություն տրամադրելու նպատակով օնլայն եղանակով դիմումների ընդունումը:

Ընդգծվում է՝ աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և այդ պատճառով բժշկական հաստատություններում բուժվող (բուժված) անձանց, ովքեր չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:

Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով մինչև ապրիլի 15-ը՝ օոliոe.ssa.am կայքի «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» բաժնում (այստեղ՝ https://bit.ly/2ZfPEkR)։

Դիմումը լրացնելիս շահառուն պետք է մուտքագրի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (անձնագիր կամ նույնականացման քարտ), հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը։

Սոցիալական աջակցության գումարը կտրամադրվի բացառապես բանկային փոխանցմամբ միջոցով՝ դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու եղանակով:

Հայաստանի սոցիալական գերատեսչությունից նշում են, որ դիմումի հաստատման կամ մերժման մասին Սոցիալական ապահովության ծառայությունը էլեկտրոնային հաղորդագրություն կուղարկի դիմողի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Արցախի սոցիալական գերատեսչության ղեկավար Մանե Թանդիլյանն էլ նշում է, որ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 կամ մոտենալ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության Կնունյացների 1 հասցեում գտնվող մասնաշենքի սպասարկման կենտրոն։

Հիշեցնենք՝ հունվարի 27-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումը, որի շրջանակում 500 հազար դրամ միանվագ աջակցություն կտրվի պատերազմում վիրավորված, բայց հաշմանդամության կարգ չունեցող զինվորներին, որոնց թիվը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի փոխանցմամբ՝ մոտ 6000 է:

Лента

Рекомендуем посмотреть