Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում իրականացվել է գերիների հերթական փոխանակումը:
Այդ մասին հաղորդագրություն է հրապարակել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը (ՌԴ ՊՆ):
Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նշել է, որ իր անձնական հսկողության ներքո կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Բաքու է տեղափոխել գերության մեջ գտնվող մեկ բանտարկյալի և հինգ բանտարկյալ վերադարձել է Երևան:
«Ռուս խաղաղապահները հետայսու էլ կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի անվերապահ կատարմանը»,-ասվում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Երեկ երեկոյան հայտնել էինք, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 գերիներ։ Հայտարարվել է նրանց անունները․
1. Ալոյան Թաթուլ Սամվելի
2. Գալստյան Արայիկ Հրաչյայի
3. Իսրայելյան Հովհաննես Գևորգի
4. Մովսիսյան Վահրամ Արայիկի
5. Մանուկյան Կարեն Արայիկի