Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Արցախի փրկարարներն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները, որոնումներ են իրականացվելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Հիշեցնենք՝ վերջին երկու օրերին որոնողական աշխատանքները դադարաեցված էին, պատճառը՝ ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում կատարվող հերթափոխերն էին: