Ադրբեջանցիները հարձակումներ են սկսկել Արման Թաթոյանի դեմ` պաշտոնանկության, վիրավորանք ու սպառնալիք պարունակող հայտարարություններով - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցիները հարձակումներ են սկսկել Արման Թաթոյանի դեմ` պաշտոնանկության, վիրավորանք ու սպառնալիք պարունակող հայտարարություններով

2021-02-09 22:27 , Общество, 1478

Ադրբեջանցիները հարձակումներ են սկսկել Արման Թաթոյանի դեմ` պաշտոնանկության, վիրավորանք ու սպառնալիք պարունակող հայտարարություններով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հայտնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին իր դեմ կազմակերպված հարձակումներ են նախաձեռնել, որոնց ներգրավված են նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ:

Արման Թաթոյանի փոխանցմամբ՝ հարձակումներն ուղեկցվում են իրեն պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով, ծայրահեղական բնույթի վիրավորանքներով, սպառնալիքներով ու ատելությամբ:

«Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալիքներ են ուղարկվում նաև անձնական նամակագրությամբ:

Այս հարձակումները կապված են Պաշտպանի այն հայտարությունների հետ, որոնք վերաբերում են ՀՀ սահմանների որոշման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին, ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների (դրոշների ու ցուցանակների) հայտնվելուն ու քաղաքացիական բնակիչների նկատմամբ ադրբեջանական սադրանքներին:

Ընդ որում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները բացահայտ կեղծվում են, որից հետո ենթարկվում են մանիպուլյատիվ շահարկումների:

Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը խոսում է Սյունիքում ադրբեջական զինված ծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայության անթույլատրելիության մասին առաջնահերթ ադրբեջանական պատերազմական հանցանքների, պատերազմի սպառնալիքների ու էթնիկ զտումների ու պետական աջակցությամբ հայատյացության ֆոնին, մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները դա ներկայացնում են՝ որպես «հիստերիա», իրենց բառերով ձևակերպված, «այսպես կոչված Սյունիքում»:

Մեկ այլ դեպքում Կապանի օդանավակայանի հետ կապված Պաշտպանի հայտարարությունները Կապանի քաղաքապետի մեկնաբանությունների հետ միասին ներկայացվում են՝ որպես «սկանդալի հարուցում» ու «Հայկական ռեվանշիստների օդային հիստերիա»՝ նշելով, որ օդանավակայանը նույնիսկ պետք է օգտագործվի ադրբեջանական ռազմական ավիացիայի համար ու դարձյալ սպառնալով պատերազմի այսպես կոչված «երկաթե բռունցքով»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարաձակ դատապարտելի է համարում ադրբեջանական լրատվամիջոցների այս մանիպուլյատիվ հարձակումները, որ իրականացվում են քաղաքական գործիչների մասնակցությամբ, անձնական նամակագրությամբ ու կեղծում են Պաշտպանի իրական հայտարարությունները, հրահրում են նոր թշնամանք ու հայտյացություն: Դրանք հղի են մարդու իրավունքների նոր խախտումներով»,-ասված է ՀՀ ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть