«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել օդանավը, որը Բաքվից Երևան է տեղափոխել հայ գերիների:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 գերիներ։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ նախապես 20 հոգու վերադարձի մասին է խոսվել, սակայն բանակցությունները ծանր են ընթացել, արդյունքում, ըստ աղբյուրի, վերադառնում են 5 գերիներ։