ՀՀ օմբուդսմենը շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ ուղեցույց է մշակել - RadioVan.fm

Онлайн

ՀՀ օմբուդսմենը շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ ուղեցույց է մշակել

2021-02-09 17:56 , Право, 1049

ՀՀ օմբուդսմենը շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ ուղեցույց է մշակել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) մշակել է ուղեցույց՝ շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ։

Հաղորդվում է, որ Արման Թաթոյանին հասցեագրած բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում մարդիկ տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի արդյունքում հաճախ տուժում են պետական մարմինների վարչարարությունից, կայացրած վարչական ակտերից, պետական մարմինների անհարկի քաշքշուկներից և այլն։ Խնդիրն արդիական է հատկապես շինարարության թույլտվության տրամադրման ոլորտում։

«Շինարարությունների թույլտվությունների տրամադրման գործընթացի ձգձգումները կամ մերժումները նաև խոչընդոտներ են ստեղծում երկրում ներդրումների ավելացման, գործարար միջավայրի զարգացման համար։ Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք դիմողներն առավել հաճախ են բարձրացնում իրենց դիմումներում ու բողոքներում։ Հարցերի պատասխանները կազմելիս հիմք են ընդունվել համապատասխան կարգավորումները»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть