Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում այսօր ևս դադարեցվել են զովածների, անհետ կորածների որոնողական աշխատանքները:
Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ պատճառն ադրբեջանական բանակում այսօր իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն վաղը:
Նշենք, որ երեկ էլ որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվել ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված։
Ընդհանուր առմամբ՝ պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ փետրվարի 8-ը, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1367 աճյուն: