26 համարի երթուղին սպասարկող նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս - RadioVan.fm

Онлайн

26 համարի երթուղին սպասարկող նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս

2021-02-08 17:08 , Общество, 2174

26 համարի երթուղին սպասարկող նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս

Փետրվարի 5-ից գործարկվել է Երևան քաղաքի ձեռք բերած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։

Քաղաքապետարանից հայտնում են, որ 26 համարի երթուղին, որն Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշին, որոշակիորեն կթեթևացնի բնակիչների հոգսը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները, իսկ նոր երթուղիների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Ի գիտություն ուղևորների՝ տեղեկացվում է․

«-պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց՝ վարորդն սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ,

-ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով,

-վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին:

«Տրանսպորտի ռեֆորմը բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար»,-ասել է Երևանի քաղաքապետը:

Հիշեցնենք՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի վաղ հայտնել էր, որ նոր ավտոբուսները շահագործվելու են հունվարի կեսից։

Лента

Рекомендуем посмотреть