Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը հսկում է ԱԹՍ-երի միջոցով․ ՌԴ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը հսկում է ԱԹՍ-երի միջոցով․ ՌԴ ՊՆ

2021-02-04 15:01 , Политика, 986

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ԼՂ հակամարտության գոտում  հրադադարի ռեժիմի պահպանումը հսկում է ԱԹՍ-երի միջոցով․ ՌԴ ՊՆ

Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների դիտարկման խնդիրները: Այս մասին գրում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը (ՌԴ ՊՆ)՝ հայտնելով, որ Ռուսաստանի ռազմական անձնակազմը հրադադարի ռեժիմը վերահսկում է «Ֆորպոստ» («Форпост») և և «Օռլան-10» («Орлан-10») անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ):

«Միասնական կենտրոնի ռազմական անձնակազմը անօդաչու թռչող սարքերից շարունակաբար պատկերներ է ստանում դեպի կառավարման կենտրոն, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը և արձանագրվում կողմերի շփման գիծը հատելու բոլոր փաստերը:

Միասնական կենտրոնի հերթապահ հերթափոխը հավաքում, ամփոփում և ստուգում է ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկում ցանկացած բողոք, որն առնչվում է հակամարտության կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները չկատարելուն»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև ռուս խաղաղապահների կողմից ԱԹՍ-երի միջոցով վերահսկողության իրականացման տեսանյութ է հրապարակել։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը և Թուրքիան Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիրը ստորագրել են 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ ապա համաձայնության գալով կենտրոնում անձնակազմի թիվը հավասար լինելու հարցի շուրջ:

Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կստեղծվի Աղդամի շրջանում, որը ռազմական գործողությունների դադարի մասին Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարության համաձայն՝ Բաքվի վերահսկողության տակ է անցել 2020-ի նոյեմբերի 20-ից։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть