Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ - RadioVan.fm

Онлайн

Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

2021-02-04 14:23 , Политика, 948

Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ռազմական վերահսկողական ծառայության պետ՝ այդ պաշտոնում փոխարինելով սեփական դիմումի համաձայն 2020 թվականի նոյեմբերի 18-ից ազատված գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին։

Հիշեցնենք՝ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատվել է Արցախի նախագահի՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ի հրամանագրով՝ պայմանավորված Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում մարտական դիրքում ստացած վիրավորումով։

Лента

Рекомендуем посмотреть