ՀՀ օմբուդսմենն առաջարկում է գրքերի վաճառքը և հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից - RadioVan.fm

Онлайн

ՀՀ օմբուդսմենն առաջարկում է գրքերի վաճառքը և հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից

2021-02-04 10:53 , Право, 1102

ՀՀ օմբուդսմենն առաջարկում է գրքերի վաճառքը և հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմն առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։

Համապատասխան օրենսդրական փաթեթն արդեն ուղարկվել է օրենսդիր և գործադիր մարմիններին։

Նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններ չտարածել ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքող, բռնություն կամ պատերազմ քարոզող, ինչպես նաև պոռնկագրական նյութերի վաճառքի նկատմամբ։

«Ներկայիս կարգավորումներով ԱԱՀ-ից ազատման արտոնություններ սահմանված են դպրոցական գրքերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, բայց ոչ գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական կամ այլ բովանդակությամբ տպագիր կամ էլեկտրոնային գրքերի համար։

Առաջարկվող փոփոխությունը կարևոր խթան կհանդիսանա գրքերի տպագրության ծավալների ընդլայնման և տպագիր կամ էլեկտրոնային գրքերի գների նվազեցման համար։ Նման փոփոխության համար հիմք է հանդիսացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի միջազգային փորձի ուսումնասիրությունը»,-ընդգծում են ՄԻՊ աշխատակազմից:

Ազգային ժողով և Կառավարություն ուղարկվել են նախագիծը, դրա ընդունման հիմնավորումները և ամփոփաթերթը՝ սահմանված կարգով ընթացք տալու համար:

Лента

Рекомендуем посмотреть