Արցախում փրկարարական ջոկատներն այսօր ևս զովածների, անհետ կորածների որոնողական աշխատանքներ չեն իրականացնի։
Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ պատճառն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում վերջիններիս կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքներն են:
Հիշեցնենք՝ երեկ ևս որոնողական աշխատանքները, որոնք նախատեսված էին Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությամբ, չէին իրականացվել․ ադրբեջանական կողմը, առանց պատճառաբանության, չէր թույլատրել։
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ փետրվարի 2-ը, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1355 աճյուն: Նախնական տվյալներով՝ 15-ը քաղաքացիական անձինք են: