Նախագահ Սարգսյանը ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցողին, առաջիկա օրերին կշարունակի քննարկումները - RadioVan.fm

Онлайн

Նախագահ Սարգսյանը ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցողին, առաջիկա օրերին կշարունակի քննարկումները

2021-02-03 14:38 , Политика, 884

Նախագահ Սարգսյանը ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցողին, առաջիկա օրերին կշարունակի քննարկումները

Նոր տիպի կորոնավիրուսից ապաքինվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը բժիշկների հսկողության տակ, տնային պայմաններում շարունակում է բուժումը և աշխատում է հեռավար, ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին:

Այդ մասին հայտնում են նախագահի գրասենյակից։

«Առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ իր մտահոգությունները, ստեղծված իրավիճակից դուրս գալու, խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ իր դիրքորոշումն ու մոտեցումները նախագահ Սարգսյանը բազմիցս արտահայտել է քաղաքական տարբեր ուժերի ու հասարակական կազմակերպությունների, մտավորականության ներկայացուցիչների, առանձին անհատների հետ հանդիպումների, ինչպես նաև ելույթների ու հարցազրույցների ընթացքում:

Առաջիկա օրերին՝ վերադարձից հետո, Հանրապետության նախագահը կշարունակի քննարկումները»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть