Այսօր՝ փետրվարի 3-ին, զոհվածների, անհետ կորածների որոնողական աշխատանքներ էին նախատեսված Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը, առանց պատճառաբանության, չի թույլատրել։
Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նա միաժամանակ ասել է, որ երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Հադրութ քաղաքի մերձակայքից հայտնաբերել են ևս 1 աճյուն: Այդպիսով, պատերազմի ավարտից մինչև փետրվարի 2-ը ներառյալ հայտնաբերվել է ընդհանուր 1353 աճյուն: