Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․
«Հարգելի հայրենակիցներ
Հայտնում եմ, որ այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում եմ ներկայացրել։ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետից վստահության և ընձեռված հնարավորության համար։ Շնորհակալ եմ նաև գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներից այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար։ Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել Կոմիտեի աշխակազմին շուրջ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի համար և մաղթել աշխատանքային և անձնական հաջողություններ»։
Հիշեցնենք՝ Նարեկ Բաբայանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 11-ին ստորագրած որոշմամբ։
Նշենք նաև, որ Նարեկ Բաբայանը Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։