Ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր՝ փետրվարի 1-ին, շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Այդ մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 13-ից 2021 թվականի հունվարի 31-ի տվյալներով արդեն հայտնաբերվել է 1345 աճյուն: