Այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզ մեկնած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։
«Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք`
-բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ
-բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն
-բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Տիգրան Ավինյանը: