«Ադրբեջանն արդեն վերադարձրել է իր բոլոր ռազմագերիներին, մինչդեռ հայկական կողմի ցուցակում շարունակում են մնալ ավելի քան 140 անուններ»․ rbc - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանն արդեն վերադարձրել է իր բոլոր ռազմագերիներին, մինչդեռ հայկական կողմի ցուցակում շարունակում են մնալ ավելի քան 140 անուններ»․ rbc

2021-01-29 17:57 , Политика, 1056

«Ադրբեջանն արդեն վերադարձրել է իր բոլոր ռազմագերիներին, մինչդեռ հայկական կողմի ցուցակում շարունակում են մնալ ավելի քան 140 անուններ»․ rbc

«Հայաստանն ու Ադրբեջանը վիճել են 140 գերիներին վերադարձնելու Երևանի պահանջի շուրջ։ Նրանց անունները դեռ հայկական փոխանակման ցուցակում են»,- այս մասին rbc-ին ասել է ռուսական դիվանագիտական աղբյուրը, հաստատել՝ հայկական կողմի տեղեկացված զրուցակիցը:

Պարբերականը գրում է, որ, համաձայն Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 2020-ի նոյեմբերի 10-ից ուժի մեջ մտած եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջի, Ադրբեջանը և Հայաստանը պետք է փոխանակեին ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինները։

«Ադրբեջանն արդեն վերադարձրել է իր բոլոր ռազմագերիներին, ինչը հաստատում են ինչպես հակամարտության կողմերը, այնպես էլ՝ Ռուսաստանը, մինչդեռ հայկական կողմի ցուցակում շարունակում են մնալ ավելի քան 140 անուններ»,-գրում է rbc-ն՝ ընդգծելով, որ Բաքուն պնդում է, որ պահվող անձանց հնարավոր չէ փոխանակել:

«Նրանց մի մասը գերեվարվել է ռազմական գործողությունների ավարտից հետո, մյուսներն էլ մեղադրվում են 3 հոդվածներով՝ «Վարձկանություն», «Ահաբեկչություն», «Ռազմական հանցագործություններ»,-գրում է կայքը՝ նշելով, որ համաձայն եռակողմ հայտարարության՝ հայկական կողմին արդեն վերադարձվել է 60 մարդ։

Лента

Рекомендуем посмотреть