Եվրամիության (ԵՄ) Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն թվիթերյան գրառմամբ հայտնում է, որ Եվրամիությունը ողջունում է հայ 5 զինծառայողների ազատ արձակումը, որոնք Ադրբեջանի կողմից գերեվարվել էին նոյեմբեր ամսին՝ կոչ անելով անհապաղ վերադարձնել մյուսներին ևս:
«ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ զինծառայողների ազատ արձակումը և կոչ է անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57-ին: Սա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,-մասնավորապես գրել է Պետեր Ստանոն:
Armenia/Azerbaijan: welcomes release of 5 servicemen captured by in November and calls for the immediate release of the 57 remaining in custody. This would contribute to building confidence between both countries which is important for lasting peace in the region.
— Peter Stano (@ExtSpoxEU) January 29, 2021
Հիշեցնենք՝ երեկ՝ հունվարի 28-ին, ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադարձել 5 գերիներ։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ «այսօր նաև գերության մեջ գտնվող մեր զինծառայողները հեռախոսակապով զրուցել են 62 գերեվարվածների հարազատների հետ»։
Հավելենք՝ նշյալ զինծառայողները գերեվարվել են պատերազմի ավարտից հետո՝ հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո մնացած Հադրութի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի տարածքում։