Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհվածի, նախնական տվյալներով, պահեստազորայինների աճյուններ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհվածի, նախնական տվյալներով, պահեստազորայինների աճյուններ

2021-01-27 14:23 , Общество, 967

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհվածի, նախնական տվյալներով, պահեստազորայինների աճյուններ

Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն:

Այդ մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)՝ նշելով, որ, նախնական տվյալներով, վերջիններս պահեստազորայիններ են:

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Վարանդայի, Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում ադրբեջանական կողմն հայկական կողմին վերադարձրել էր ևս 30 զինծառայողի աճյուն՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: Մարմիններն անճանաչելի են եղել, նրանց ինքնությունը պարզելու նպատակով ևս նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Ընդհանուր առմամբ, մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 26-ը հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ:

Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի և Հադրութի շրջաններում:

Лента

Рекомендуем посмотреть