Վաղը՝ հունվարի 26-ին, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կայցելի Արարատ քաղաք, որտեղ կհանդիպի արարատցիների հետ, կքննարկի երկրում ստեղծված իրավիճակը, կպատասխանի արարատցիներին հուզող հարցերին:
Հանդիպումը տեղի կունենա Արարատի մշակույթի կենտրոնում՝ ժամը 13:00-ին:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժում»-ը հայտարարեց հունվարի 15-ից մարզային այցելություններ սկսելու մասին։