Արցախում ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն - RadioVan.fm

Онлайн

Արցախում ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն

2021-01-25 16:07 , Политика, 986

Արցախում ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ համաձայն հրամանագրի՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:

Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունն էլ Ներքին գործերի նախարարություն կազմավորելու մասին նախագիծ է մշակել, ձևավորվելիք նախարարության ենթակա մարմիններն են լինելու ոստիկանությունը, Քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Лента

Рекомендуем посмотреть