Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում դիմում-բողոքների քննարկման հանձնաժողով - RadioVan.fm

Онлайн

Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում դիմում-բողոքների քննարկման հանձնաժողով

2021-01-25 16:06 , Общество, 883

Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում դիմում-բողոքների քննարկման հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն` ք. Երևան, Բաբայան 6:

Առաջին նիստը կկայանա ս.թ. փետրվարի 5-ին, հետագա նիստերը՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին:

«Դիմում-բողոքները կարելի է ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին՝ այցելելով Հասարակական խորհուրդ, կամ ուղարկել փոստով՝ Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ հասցեանշումով: Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահին՝ նշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար(ներ)՝ հետադարձ կապի համար:

Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):

Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ:

Գործընթացի բոլոր մասնակիցներից պահանջվում է պահպանել հակահամաճարակային կանոնները»,-մանրամասնում են պաշտպանական գերատեսչությունից:

Лента

Рекомендуем посмотреть