Երեկ ուշ երեկոյան Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում 5-բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ 3-4 բալլ ուժգնությամբ։
Այդ մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ մանրամասնելով, որ 3․8 մագնիտուդով երկրաշարժը նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է տեղական ժամանակով ժամը 23:23 (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23) հյուսիսային լայնության 39.50 աստիճան և արևելյան երկայնության 45.52 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։