Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։
Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ազատվելով ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Արժանապատիվ Տ․ Ենովք քահանա Եսայանը։