Ստեփանակերտում աշխատանքն է շարունակում ընդունելությունների կենտրոնը, որում նաև գործում է թեժ գիծ։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից (ՌԴ ՊՆ) հայտնում են, որ քաղաքացիները դիմում են արցախյան հակամատության հետևանքով անհետ կորածների մասին տեղեկություններ ստանալու նպատակով։
Հաղորդվում է, որ, ընդհանուր առմամբ, ավելի քան 2320 մարդ դիմել է ընդունարան օգնություն ստանալու համար, այդ թվում` 575-ը զանգահարելով թեժ գծին:
Ըստ հրապարակման՝ բոլոր հարցումները գրանցվում են, մուտքագրվում տվյալների բազա՝ փոխանցվելով որոնողական խմբերին։
«Որոնողական աշխատանքներն իրականացնում է խաղաղապահ զորախումբը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիրների հետ համագործակցությամբ»,-մանրամասնում են ՌԴ ՊՆ-ից։