Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր՝ ExpoElectronica ամենամյա ցուցահանդեսին:
Այդ մասին տեղեկացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նշվում է, որ աջակցելով ինժեներական ընկերությունների արտադրանքի արտահանմանը՝ ՀՀ կառավարությունը հնարավորություն է ընձեռում հայկական ինժեներական ընկերություններին անվճար հանդես գալ միասնական տաղավարով էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և համակարգերի ամենամյա ExpoElectronica ցուցահանդեսին, որը կկայանա ապրիլի 13-15-ը՝ Մոսկվայում:
Նախարար Արշակյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ ներկայացրել է նաև միջոցառման մանրամասները ներառող կայքերի հղումները։