Կիպրոսի Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշայի անունը կրող փողոցը վերանվանել է Արդարության - RadioVan.fm

Онлайн

Կիպրոսի Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշայի անունը կրող փողոցը վերանվանել է Արդարության

2021-01-20 14:52 , Мир, 874

Կիպրոսի Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշայի անունը կրող փողոցը վերանվանել է Արդարության

Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել՝ երախտագիտություն հայտնելով Պաֆոսի քաղաքապետին և ավագանուն երկրի հայ համայնքի դիմումին ընդառաջելու և շատ արագ քաղաքի Թալեաթ Փաշա փողոցը վերանվանելու համար։

«Կիպրոսի Հայ Դատի հանձնախումբն իր երախտագիտությունն է հայտնում Պաֆոսի քաղաքապետին և ավագանուն, որոնք ընդառաջելով մեր գաղութի դիմումին, շատ արագ փոփոխության ենթարկեցին քաղաքի Թալեաթ Փաշա փողոցի անունը՝ վերանվանելով Տիկեոսինիս (Արդարություն)։

Մեր հանձնախումբը փողոցի անվանափոխության հարցն առաջին անգամ քննարկել էր 2020-ի հուլիսի 14-ի նիստում, որում նվաստացուցիչ էր համարել Հայոց Ցեղասպանությունը կազմակերպած դահիճի անունը պատվի արժանացնելը։ Ավելին, Կիպրոսի խորհրդարանը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Ցեղասպանության ժխտումը քրեականացող օրինագիծ է վավերացրել, ինչը իրավական հարթակ է փոխադրել թուրք ցեղասպանին մեծարելու հանգամանքը։

Այսօր ուրախությամբ հայտարարում ենք, որ մեր բոլորի բաղձանքն իրականացված է։ Մեր շնորհակալությունները Պաֆոսի քաղաքապետ պրն. Ֆետոն Ֆետոնոսին, որ առանց որեւէ երկմտանքի արդարություն հաստատեց»,- ասված է Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть