Կյանքից հեռացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը: Լուրը հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ վախճանվել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ, Կինոդերասանների գիլդիայի նախագահ, տաղանդավոր ու սիրված արտիստ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:
Վիգեն Ստեփանյանն ընդամենը 68 տարեկան էր:
Անսպասելի ու ցավալի կորուստ»,-ասված է միության մահազդում:
Վաստակավոր գործչի մահվան առիթով ընտանիքին, հարազատներին և գործընկերներին ցավակցությունն է հայտնել Հայաստանի թատերական գործիչների միությունը։