Սյունեցիներն այսօր փակել են Սյունիքի մարզ տանող ճանապարհը՝ թույլ չտալու «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի և 17 կուսակցությունների անդամների, մուտք գործել մարզ:
«Ի՞նչ վարչապետ ինքը մեզ, Վազգեն Մանուկյանը սրիկա է»,-«Ազատ սիսիանցիներ» ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ՝ նշում են մարզի բնակիչները՝ միաժամանակ իրենց վրդովմունքն արտահայտելով այն փաստի առնչությամբ, որ օրեր առաջ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր առաջ փողոց փակած շիրակցիներին «բոմժ» է անվանել։
«Ինքը որ խրոխտ լենինականցիներին բոմժ է անվանում՝ ինքը թալանել է, որ էդ մարդիկ անտուն են»,-ընդգծում են սյունեցիները, որոնց հետ ճանապարհին հանդիպեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իվետո Տոնոյանը, Միաքայել Մելքումյանը։ Մանրամասները՝ տեսանյութերում։
Սյունիքի մուտքը փակվել է Վազգեն Մանուկյանի և 17+ ի համար։
Posted by Ազատ Սիսիանցիներ on Tuesday, January 19, 2021
Սյունիքի մուտքը փակվել է Վազգեն Մանուկյանի և 17+ ի համար։ Մաս 2.
Posted by Ազատ Սիսիանցիներ on Tuesday, January 19, 2021
18+
Posted by Ազատ Սիսիանցիներ on Tuesday, January 19, 2021
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժում»-ը օրեր առաջ հայտարարեց մարզային այցելություններ սկսելու մասին։ Առաջին այցը հունվարի 15-ին էր՝ Գյումրի։ Մինչ հասնելը Ազատան համայնքի տարածքում մի խումբ շիրակցիներ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի մուտքը Գյումրի թույլ չտալու համար: Մանուկյանը փոքր-ինչ ուշացումով, այդուհանդերձ հասավ Գյումրի՝ իր առաջ ճանապարհը փակողներին անվանելով «բոմժեր», որոնց, ըստ նրա, իշխող «Իմ քայլը» գումար է բաժանել։ Հունվարի 16-ին էլ շարժման ներկայացուցիչները Վանաձորում էին։
Իսկ քիչ առաջ տարածած հայտարարությամբ «Հայրենիքի փրկության շարժում»-ը տեղեկացրեց, որ այսօր Վազգեն Մանուկյանը և շարժումը որևէ մարզային այցելություն չունեն:
«Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածում, թե իբր Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ:
Հայտնում ենք, որ դա ապատեղեկատվություն է:
Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:
Նաև հայտնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:
Լրատվամիջոցներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»,-ասված է տարածած հաղորդագրությունում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը