Ամենօրյա ռեժիմով դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրումները շարունակվում են․ վերադարձել է շուրջ 50 հազար մարդ - RadioVan.fm

Онлайн

Ամենօրյա ռեժիմով դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրումները շարունակվում են․ վերադարձել է շուրջ 50 հազար մարդ

2021-01-19 15:15 , Общество, 853

Ամենօրյա ռեժիմով դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրումները շարունակվում են․ վերադարձել է շուրջ 50 հազար մարդ

Դեպի Արցախ անվճար տեղի ունեցող ուղևորափոխադրումների գործընթացը շարունակվում է ամեն օր: Այդ մասին հայտնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ նախապես գրանցվելու կարիք չկա:

«Հարցերի դեպքում կարող եք կապվել ուղևորափոխադրումներ իրականացնող ներկայացուցչի հետ՝ 097 35 36 35»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) փոխանցմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ից մինչ օրս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ (ԼՂ) է վերադարձել ավելի քան 50 հազար երկու փախստական։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն՝ Արցախի բնակիչների՝ Երևանից անվճար հիմունքներով Ստեփանակերտ տեղափոխման գործընթացը մեկնարկել է նոյեմբերի 14-ից։ Ուղևորափոխադրումներն իրականացվում են Երևանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Շարունակվում է նաև հրադադարի ռեժեմի պահպանման ուղղությամբ առաջադրանքների կատարումը. իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում է իրականացվում երկու տասնյակից ավելի դիտակետերի միջոցով։

Лента

Рекомендуем посмотреть