Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում և դիրքային գոտիներում։
Նախօրեին՝ հունվարի 18-ին, աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Մեխակավան/Ջաբրաիլ/ և Որոտան /Կուբաթլու/ ուղղություններում, հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկը քաղաքացիական:
ԱԻՊԾ հաղորդմամբ՝ վերջինիս ինքնությունը պարզ է․ նա 1976 թվականին ծնված Հադրութ քաղաքի բնակիչ Արսեն Ղահրամանյանն է: Նրա աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարանծքից:
Եւս 5 մարմին հայտնաբերվել է Մեխակավանից, մեկը՝ Այգեստանից, մեկ աճյուն՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչական տարածքից:
Ընդհանուր առմամբ, Արցախի փրկարարները որոնողական անշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը հայտնաբերել է ռազմագործողություններին մասնակցած զինծառայողների և քաղաքացիական անձանց 1246 աճյուն: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:
Աշխատանքներն այս պահին ընթանում են Վարանդայի /Ֆիզուլի/, Ջրականի/Ջաբրաիլ/, Հադրութի, Կովսականի /Զանգելան/ շրջաններում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում: