Երեկ, տեղական ժամանակով ժամը 18:12-ին, 1.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կիլոմետր արևմուտք, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալլ:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժը գրանցել է հյուսիսային լայնության 39.80 աստիճան և արևելյան երկայնության 45.55 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ։
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ: