Գազի վճարման անդորրագիրը՝ որպես Աննա Հակոբյանին փոխանցված Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթ․ fip - RadioVan.fm

Онлайн

Գազի վճարման անդորրագիրը՝ որպես Աննա Հակոբյանին փոխանցված Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթ․ fip

2021-01-18 19:15 , Политика, 1327

Գազի վճարման անդորրագիրը՝ որպես Աննա Հակոբյանին փոխանցված Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթ․ fip

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Փաստերի ստուգման հարթակն (fip) անդրադարձել է տելեգրամյան ալիքներից մեկի շրջանառած և լրատվական կայքերում տարածված մի «սենսացիոն փաստաթղթի», որով, իբրև, ապացուցվում է, թե հունվարի 15-ին Մոսկվայում առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևների ընտանիքին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը։

Փաստերի ստուգման հարթակի փոխանցմամբ՝ փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն, ընդամենը, գազի վճարման անդորրագիր է։

«Փաստաթղթի վրա նշված է Lootah GAS P.J. այս ընկերությունը գազամատակարարում է իրականացնում նաև Դուբայում։

Փաստաթղթի վրա նշված է սպառված գազի քանակը, վճարման ժամանակահատվածը և այլն։

Այսպիսով, տելեգրամյան ալիքն ու լրատվականները հերթական կեղծ լուրն են տարածում, քանի որ գազի վճարման անդորրագիրը, չի կարող լինել սեփականության փոխանցման փաստաթուղթ»,-ասված է fip-ի հրապարակման մեջ։

Лента

Рекомендуем посмотреть