«Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին»,-այս մասին գրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը՝ քաղաքացիներին հրավիրելով հանրահավաքի։
«Հունվարի 19-ը սահմանադրական կարգի իբր տապալման գործով դատական նիստի հերթական օրն է: Աբսուրդը շարունակվում է: Պատերազմում խայտառակ պարտված իշխանությունը, Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին։ Պետական շահերի դավաճանությունը սահման չունի: Ում համար անհանդուրժելի է այս վիճակը, հրավիրում ենք բողոքի ակցիայի՝ իրենց մասնակցությամբ ընդդիմանալու այս ազգային խայտառակությանը։ Վաղը՝ հունվարի 19-ին, ժամը 12.30-ին հավաքվում ենք Շենգավիթի դատարանի դիմաց (հասցե՝ Արշակունյաց պող., 24/1, Կոմիտասի անվ պանթեոնի հարևանությամբ)»,-ասված է տարածած հայտարարությունում։