Փետրվարի 1-12-ը Կարս քաղաքում մասշտաբային զորավարժություն կանցկացվի, որին կմասնակցեն թուրք և ադրբեջանցի զինվորականներ։
Militarynews.ru-ն հղում անելով Haberturk-ին՝ գրում է․
«Ստացված տեղեկատվության համաձայն ՝ Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին ժամանակահատվածում ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին:
Զորավարժությունները կանցկացվեն Կարսում փետրվարի 1-12-ը: Զորավարժություններին, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, ներգրավվելու են տանկային ստոաբաժանումներ, դիպուկահարներ, հատուկ նշանակության ուժերի հրամանատարական անձնակազմ, հատուկ նշանակության ջոկատայիններ և ուղղաթիռներ։ Զորավարժությունների նպատակն է համատեղ գործողություններ իրականացնելիս ապահովել համագործակցություն և համակարգում, փորձարկել պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից նոր արտադրված կամ մշակվող մարտական զենքի և տրանսպորտային միջոցների գործունակությունը»:
Նշվում է, որ զորավարժությունների մյուս խնդիրներից է զորքերի մարտական կարողությունների փորձարկումը, ներառյալ հրաձգություն ձյան հաստ շերտի և սաստիկ սառնամանիքի պայմաններում և այլ։ Զորավարժությունների ընթացքում կմշակվեն նաև գրոհներ, օդային հարձակման գործողություններ, նյութատեխնիկական աջակցություն: