ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժում»-ը նախաձեռնել է մարզային այցելություններ:
Շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վաղը՝ հունվարի 15-ին, «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն այցելելու են Գյումրի, որտեղ ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։
«Սիրելի՛ գյումրեցիներ, մեզ համար կարևոր է ձեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերը քննարկել Վազգեն Մանուկյանի հետ»,-ասված է տարածած հաղորդագրությունում: