ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021 թվականի հունվարի 12-ին` ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ Արցախի Հանրապետության բժշկական կենտրոն ընդունված և նույն օրը՝ ժամը 18։25-ին մահացած N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Քննչականի հաղորդմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հայտնել էինք, որ, նախնական տվյալներով, սիրտ-թոքային անբավարարվածության հետևանքով մահացել է Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: