Պարզ չէ, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհին գերի ընկածը կճանաչվի ահաբեկի՞չ, թե՝ ոչ․ ադրբեջանագետը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի՝ Բաքվի օգտին աշխատելու մասին - RadioVan.fm

Онлайн

Պարզ չէ, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհին գերի ընկածը կճանաչվի ահաբեկի՞չ, թե՝ ոչ․ ադրբեջանագետը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի՝ Բաքվի օգտին աշխատելու մասին

2021-01-12 18:56 , Политика, 1030

Պարզ չէ, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհին գերի ընկածը կճանաչվի ահաբեկի՞չ, թե՝ ոչ․ ադրբեջանագետը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի՝  Բաքվի օգտին աշխատելու մասին

«Բոլորը բոլորի դիմաց» բանաձևը այս պահին աշխատում է միայն Բաքվի օգտին»,-ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներին։

Ադրբեջանագետը, մասնավորապես, գրել է․

«Եռակողմ ճեպազրույցից պարզ դարձավ, որ գերիների հարցը լուծում չի ստանում։ Հիշեցնեմ, որ նախկինում կար պայմանավորվածություն՝ «բոլորը բոլորի դիմաց», Ադրբեջանին դա պետք էր իր երկու դիվերսանտներին ստանալու համար։ Այդ խնդիրը Ալիևը լուծեց և մեր գերիների մի մասին վերադարձնելուց հետո պարզ չի թե քանի գերի և երբ կվերադարձնի։

Այսինքն «բոլորը բոլորի դիմաց» բանաձևը այս պահին աշխատում է միայն Բաքվի օգտին։ Քանի որ ոչ միայն պատերազմի ժամանակ գերի ընկածների ճակատագիրն է մշուշոտ, այլ նաև նոյեմբերի 9-ից հետո գերեվարված անձանց։ Հիշեցնեմ, որ Ալիևը կարող է իրենց հռչակել ահաբեկիչ և հանցագործ ու դատել։ Նաև պարզ չէ, թե ապագայում գերի ընկնողները ինչ կարգավիճակ կունենան։ Պարզ չէ, օրինակ Գորիս-Կապան ճանապարհին գերի ընկած քաղաքացիականը կճանաչվի ահաբեկիչ թե ոչ։

Ու Մոսկվայի այցը այս հարցերի լուծումը չտվեց, ըստ Փաշինյանի խոսքի։ Բացի այդ անհայտ կորածների ճակատագրի հարցն էլ մնաց անորոշ։ Իսկ մենք, հիշեցնեմ, մինչ օրս չգիտենք, քանի գերի, անհայտ կորած, վիրավոր ու զոհ ունենք պատերազմում։

Այս ֆոնին լավատեսական տեքստեր հնչեցին տնտեսական համագործակցության, հեռանկարների ու տարածաշրջանի տրանսպորտային կոմմունիկացիաների մասին։

Եթե գերիների հարցն եք այսպես «լուծում», ու նույնիսկ կոմմունիկացիաները բացելու դեմ գերիների վերադարձի պայմանը չի կատարվում, ապա ինչ տնտեսական համագործակցություն եք ակնկալում՞:

Թուրք-ադրբեջանական էքսպանսիան, որը կսպանի մեր տնտեսությունը վերջնականապես, դա ձեր պատկերացրած դրական հեռանկարն ա՞»:

Նշենք՝ երեկ՝ հունվարի 11-ին, Ռուսաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը հայկական կողմի համար «մոսկովյան հանդիպման առանցքային հարցը»՝ ռազմագերիներինը, լուծում չի ստացել։ ՀՀ վարչապետը, հայտարարելով, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում, տեղեկացրել է, որ պայմանավորվել են շարունակել աշխատել այս ուղղությամբ: Փաշինյանը հույս է հայտնել, որ կարճ ժամկետներում կկարողանան հասնել կոնկրետ լուծումների:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարության 8-րդ կետի պահանջով՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գերիների փոխանակման գործընթացը, որի շրջանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով Ադրբեջանին են փոխանցվել հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին առևանգելու ու սպանելու մեղադրանքով դատապարտված դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը։

Մինչ օրս հրապարակված չէ հայկական կողմի գերիների թիվը, վերջին տվյալներով Ադրբեջանից վերադարձվել է 53 մարդ, որի մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ «դեռևս ակնհայտորեն Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть