Խաղաղապահների համար Արցախում 3-րդ բլոկ-մոդուլային ավանն է կառուցվել - RadioVan.fm

Онлайн

Խաղաղապահների համար Արցախում 3-րդ բլոկ-մոդուլային ավանն է կառուցվել

2021-01-11 19:29 , Общество, 1322

Խաղաղապահների համար Արցախում 3-րդ բլոկ-մոդուլային ավանն է կառուցվել

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորական անձնակազմի համար հարմարավետ կյանքի և կենցաղային պայմաններ ստեղծելու համար նյութատեխնիկական ապահովման մասնագետներն Արցախի Բերդաշեն գյուղում կառուցել են բլոկ-մոդուլային ավան:

Այդ մասին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զեկուցվել է ՊՆ փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին։

Ըստ հրապարակման՝ նոր մոդուլյար քաղաքում 60 մարդ է բնակեցվելու։

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ նյութատեխնիկական ապահովման ստրաբաժանման մասնագետները օպերատիվ կերպով կառուցել էին երկու բլոկ-մոդուլային քաղաք Ստեփանակերտում և Գետավան բնակավայրում:

Նշվում է, որ բլոկ-մոդուլային քաղաքները ամբողջովին ինքնաբավ օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսաաապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, կոյուղի): Մոդուլն ապահովված է կահույքով (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային հավաքածու, սեղաններ, աթոռներ, ցնցուղ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա):

Յուրաքանչյուր քաղաքի տարածքում կա մարզահրապարակ՝ արհեստական խոտածածկով, լոգարան, բժշկական կենտրոն, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան և մթերային խանութ:

Բլոկ-մոդուլային այս քաղաքները կարող են օգտագործվել ինչպես ցուրտ շրջաններում, այնպես էլ տաք կլիմա ունեցող երկրներում:

Лента

Рекомендуем посмотреть