Իր «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է վախեցնել միայն սեփական ժողովրդին․ Արա Աբրահամյանը՝ հակահայկական ելույթների մասին - RadioVan.fm

Онлайн

Իր «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է վախեցնել միայն սեփական ժողովրդին․ Արա Աբրահամյանը՝ հակահայկական ելույթների մասին

2021-01-11 11:18 , Политика, 822

Իր «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է վախեցնել միայն սեփական ժողովրդին․ Արա Աբրահամյանը՝     հակահայկական ելույթների մասին

Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Ադրբեջանի նախագահի ելույթներում հակահայկական հայտարարությունների առնչությամբ կառույցի ղեկավար նախագահ Արա Աբրահամյանի մեկնաբանությունը։

«Սպառնալիքների լեզվով և իր «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է վախեցնել միայն սեփական ժողովրդին: Մենք՝ հայերս, նրանից չենք վախենում։

Ծիծաղելի է մտածել, որ նա կարող է վախեցնել հայերին իր «երկաթե բռունցքով» և այլ ագրեսիվ հարձակումներով: Նրա բռնապետական բարքերն ու հռետորաբանությունը մեզ համար անհետաքրքիր է: Իսկ ահա ադրբեջանական ժողովրդի համար Ալիևը ապագա մեծ խնդիրների աղբյուր է: Ես անկեղծորեն ցավում եմ այս ժողովրդի համար, մեղքը ոչ թե նրանց, այլ իշխողի մեջ է, որը խոսում է խաղաղության և միասին ապրելու հեռանկարների մասին, բայց միտումնավոր հող է պատրաստում և իր ժողովրդին տանում է դեպի նոր պատերազմ:

Բայց ոչ Էրդողանը, ոչ էլ դահիճ Էնվեր փաշայի ոգին, որին նա դիմել էր Բաքվի հրապարակում կանգնած, այլևս չեն օգնի Ալիևին»,- ասել է Աբրահամյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ իսլամական, այլ ժողովուրդների հետ կողք կողքի ապրելու հսկայական փորձ ունի և ամենաինտեգրված է։

«Բայց իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու գործողություններով Ալիևը, ցավոք, իր նկատմամբ նույնիսկ մեկ տոկոս վստահություն չի թողնում»,-նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահը:

Лента

Рекомендуем посмотреть