Մանուկյանը, Սաղաթելյանն ու Վանեցյանը հանդիպել են արտգործնախարարին, հանդիպում է նախատեսված նաև ԶՈւ ԳՇ պետի հետ - RadioVan.fm

Онлайн

Մանուկյանը, Սաղաթելյանն ու Վանեցյանը հանդիպել են արտգործնախարարին, հանդիպում է նախատեսված նաև ԶՈւ ԳՇ պետի հետ

2021-01-09 22:22 , Политика, 1328

Մանուկյանը, Սաղաթելյանն ու Վանեցյանը հանդիպել են արտգործնախարարին, հանդիպում է նախատեսված նաև ԶՈւ ԳՇ պետի հետ

Այսօր կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

Շարժման ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ արտգործնախարարի հետ շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո Վազգեն Մանուկյանը հայտնել է , որ հանդիպման ընթացքում նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները, լսել որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ:

Հանդիպման մասին Մանուկյանն այլ մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով, որ նախատեսված է հանդիպում նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, որից հետո արդյունքները կամփոփեն և հանդես կգան հայտարարությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններից ելնելով ՀՀ արտգործնախարարից, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենից և Զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետից պահանջում է հանդիպում ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում:

Лента

Рекомендуем посмотреть