Պետք է ներկայացնեն ստվերային կառավարության կազմն ու ժողովրդին հունվարի 10-ին հրավիրեն հանրահավաքի․Պարույր Հայրիկյանը՝ անհապաղ քայլերի մասին - RadioVan.fm

Онлайн

Պետք է ներկայացնեն ստվերային կառավարության կազմն ու ժողովրդին հունվարի 10-ին հրավիրեն հանրահավաքի․Պարույր Հայրիկյանը՝ անհապաղ քայլերի մասին

2021-01-08 19:17 , Политика, 1368

Պետք է ներկայացնեն ստվերային կառավարության կազմն ու ժողովրդին հունվարի 10-ին հրավիրեն հանրահավաքի․Պարույր Հայրիկյանը՝ անհապաղ քայլերի մասին

«Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է քայլեր, որոնք անհապաղ պետք է իրականացվեն ստեղծված իրավիճակում։

«Ուղիղ՝ կենդանի, խօսքս հետաձգեցի, բայց մի քանի խօսք պիտի գրեմ։

Ի՞նչ է պէտք անել այսօր, հենց հիմա, մի ժամ առաջ․․․

Կայ մի պոռնկախումբ, որ տիրում է իշխանական լծակներին։ Կան երկու խմբաւորումներ՝ իրավիճակի (եւ ոչ գաղափարական ընդհանրութիւնների) թելադրանքով ստեղծուած եւ առանձին մեծ ու փոքր քաղաքական ուժեր։ Դրանք հիմնականում ճիշտն են համարում եւ հրատապ Նիկոլի հեռացումը։ Հեռացումն հենց այսօր...

Դրա համար պէտք է նախ եւ առաջ բոլորը համաձայնեն, որ անցումային շրջանը տեւելու է մօտ երեք ամիս ու այդ երեք ամիսների ընթացքում յայտնի եւ բնականոն գործողութիւններից բացի անհապաղ պէտք է կարգի բերուի ՀՀ սահմանադրական կեանքը ու ձեւաւորուեն նոր՝ իրապէս ժողովրդին ներկայացնող իշխանութիւններ։

Ի՞նչն է խանգարում- Նախ եւ առաջ անցումային կառավարութեան (ԱԿ) վարչապետի հարցը։ Արդէն յայտ ներկայացրած (եւ ներկայացուած) մի քանի թէկնածուներ կան եւ այս հարցում բացակայում է փոխըմբռնումը։ Երբ խօսքը մի տարի եւ անհասկանալի ծարգրերով աշխատող կառավարութեան մասին է, բնական է, որ նախանձներ ու խանդիկներ, հաւակնութիւնիկներ կարող են մէջտեղ գալ, իսկ երբ բոլորը համաձայնում են, որ խօսքը երեքամսեայ տաժանակրութեան մասին է, կը հանդարտուեն։ Եւ հեշտ կը լինի յայտարարի գալով համազգային միասնութեան հասնել ընդդէմ արկածախնդիր վատառողջի։

Հետեւաբար, ճիշտ կը լինի, որ Վազգէն Մանուկեանը, Էդմոն Մարուքեանը, էլ ո՞վ կայ լուրջ հաւակնութիւն ներկայացնող պիտի հանդիպեն, իրար հետ պայմանաւորուեն, թէ այս երեք ամսուայ համար ով է լինելու վարչապետը, ով փոխվարչապետը եւ այդպէս ներկայանան հանրութեանը։ Այնուհետեւ ներկայացնեն ստուէրային կառավարութեան կազմը եւ ողջ ժողովրդին յունուարի 10-ին ժամը 12։00-ին հրաւիրեն հանրահաւաքի։

Հանրահաւաքի ընթացքում հինգ պատուիրակութիւններ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրնութիւնն ստանալուց յետոյ ուղերձներ են տանում ՄԱԿ-ի գրասենեակ, ԵԱՀՄ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՄՆ-Ի ԴԵՍՀԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ։ Այդ ուղերձներում մասնաւորապէս նշւում է, որ ՈՒԺԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՓՈՐՁՆ ԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹԵԱՄԲ օրինականացնել փորձած եւ ԱՐՑԱԽԵԱՆ հակամարտութեան վերաբերեալ համաշխարհային հանրութեան որդեգրած պայմանաւորուածութիւնները խախտած Նիկոլ Փաշինեանն այլեւս Հայաստանի վարչապետը չէ։ Հայաստանում իշխանութիւնն ստանձնել է ժողովրդի (այս պահին Երեւանի գլխաւոր հրապարակում եւ բոլոր քաղաքների ու մասնաւորապէս մարզկենտրոնների հրապարակներում հաւաքուած միլիոնից աւելի քաղաքացիների) կողմից որպէս ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ ձեւաւորուած Էդմոն Մարուքեան կամ Վազգէն Մանուկեան ժամանակաւոր վարչապետի թիմը։

Առաջիկայ երեք ամիսների ընթացքում ԱԿ-ը բարեփոխելով պարտադրանքով ընդունուած հակաժողովրդավարական սահմանադրութիւնը կիրականացնի ժողովրդավարական նոր ընտրութիւններ իսկ մինչ այդ ակնկալում է համաշխարհային հանրութեան աջակցութիւնը այս պահին մեր տարածաշրջանում հայ ժողովրդին ու համաշխարհային հանրութեանը նետուած մարտահրաւէրները յաղթահարելու գործում։

Թէ յետոյ ի՞նչ կը լինի, նիկոլիկն ինչով եւ որպէս ինչ կը գնայ տիզբոն կամ բիւզանդիա, միասին կը տեսնենք»։

Лента

Рекомендуем посмотреть