Վերսկսված մարտական գործողությունների սկզբից մինչ այժմ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակն աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից և շրջակայքից տեղահանված մարդկանց և Հայաստանի հյուրընկալող համայնքներին՝ աջակցելով մի շարք առաջնային կարիքները հոգալու հարցում:
Կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության համաձայն, մասնավորապես, ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33,330 միավոր ոչ պարենային ապրանք, հարյուրավոր տոննա պարենային օգնություն՝ 17,965 մարդու։