Հունվարի 10-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը գերիների և անհայտ կորածների համար աղոթք կհնչեցնի։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հրավիրում է մեր ժողովրդին աղոթքի՝ արցախյան գոյապայքարի հետևանքով գերեվարվածների, անհայտ կորածների և նրանց տունդարձի համար։
Այդ կապակցությամբ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք»,-ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում։