«Սրանք են թուրքերին տրվող միջանցքները, մեկի փոխարեն՝ երկուսը»․ Արմեն Աշոտյան - RadioVan.fm

Онлайн

«Սրանք են թուրքերին տրվող միջանցքները, մեկի փոխարեն՝ երկուսը»․ Արմեն Աշոտյան

2021-01-08 16:02 , Политика, 1438

«Սրանք են թուրքերին տրվող միջանցքները, մեկի փոխարեն՝ երկուսը»․ Արմեն Աշոտյան

«Դավադիր ստահակը կրկին բոլորիս փորձում է ֆռացնել՝ սղացնելու համար իր դավաճանությունը»,-այդ մասին ֆդեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հրապարակելով լուսապատճեն՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Ուշադիր նայեք նկարին, որը ՌԴ ԱԳՆ ֆեսբուքյան պաշտոնական էջից է։

Չարաբաստիկ 9-րդ կետն ունի երկու մաս։

Կապույտով ընգծել եմ դեպի Նախիջևան տանող առկա կոմունիկացիաները բացելու նիկոլական հանձնառությունը։

Իսկ ահա կարմիրով՝ ամենավտանգավոր պարտավորությունը, այն է՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող ՆՈՐ, այսինքն հատուկ տրանսպորտային կոմունիկացիա։

Ահա սրանք են թուրքերին տրվող միջանցքները, մեկի փոխարեն՝ երկուսը:

Նորից կրկնեմ՝ ստահակը Հայաստան ներկայացնելու իրավունք չունի»,-գրել է ՀՀԿ փոխնախագահը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, որ այս պահին Նախիջևանի միջանցքի բացմանն ուղղված կոնկրետ աշխատանքներ են իրականացվում, և, որ Ռուսաստանը Թուրքիայի, Հայաստանի ու Իրանի հետ կկարողանա օգտվել Նախիջևանով անցնող այդ նոր տրանսպորտային միջանցքից։ Ալիևի հայտարարությունը հերքել էր վարչապետի խոսնակը, իսկ վարչապետն այսօր, ներկայացնելով նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման մեր առաջնահերթությունները, ընգգծել է, որ դրա մեջ «չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն, իսկ

Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը, ըստ նրա, առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը։

Лента

Рекомендуем посмотреть