Հիվանդությունը բարդ ընթացք ունի, նախագահը կվերադառնա Երևան վիճակի կայունացումից, բժիշկների թույլտվությունից հետո - RadioVan.fm

Онлайн

Հիվանդությունը բարդ ընթացք ունի, նախագահը կվերադառնա Երևան վիճակի կայունացումից, բժիշկների թույլտվությունից հետո

2021-01-08 15:44 , Политика, 1126

Հիվանդությունը բարդ ընթացք ունի, նախագահը կվերադառնա Երևան վիճակի կայունացումից, բժիշկների թույլտվությունից հետո

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ հայտնում է

«Նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ: Նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։

Միաժամանակ, ելնելով առողջական վիճակից, նախագահը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով:

Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը։

Եւս մեկ անգամ փոխանցում ենք Հանրապետության նախագահի և տիկին Նունե Սարգսյանի շնորհակալությունն՝ առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար»։

Лента

Рекомендуем посмотреть