««Բազավար»։ Շատ պետքական բառ է հայոց լեզու սովորող թուրքի համար»․ Ադրբեջանում լույս է տեսել հայերենի ուսուցման դասագիրք - RadioVan.fm

Онлайн

««Բազավար»։ Շատ պետքական բառ է հայոց լեզու սովորող թուրքի համար»․ Ադրբեջանում լույս է տեսել հայերենի ուսուցման դասագիրք

2021-01-08 15:25 , Новости из Психушки, 1717

««Բազավար»։ Շատ պետքական բառ է հայոց լեզու սովորող թուրքի համար»․ Ադրբեջանում լույս է տեսել հայերենի ուսուցման դասագիրք

Հայերեն սովորել ցանկացողների համար Ադրբեջանում լույս է տեսել դասագիրք։

Arevelkփոխանցմամբ՝ այն նախատեսված է ինչպես միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից կազմակերպված հայերենի դասընթացների ուսանողների, այնպես էլ նրանց համար, որոնք կցանկանան անհատապես սովորել:

Դասագրքի հրատարակմանն է անդրադարձել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․

««Բազավար»՝ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի հրատարակած հայերենի նոր դասագրքի 1-ին մասի 1-ին դասի բառերից է։

Մոտավորապես մի քառասունվեց տարի հայերեն խոսում եմ, քառասունմեկ տարի՝ կարդում ու գրում, բայց այս բառը, առանց բացատրական բառարանի օգնության, չհասկացա։

Փաստորեն, «բազայի վարիչ» է նշանակում։ Շատ պետքական բառ է հայոց լեզու սովորող թուրքի համար, խոսք չկա։ Իրենք, մեծ մասամբ, կանաչեղենի և բանջարեղենի բազայի «բազավար» են երազում դառնալ»։

Лента

Рекомендуем посмотреть