Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է․ վարչապետը՝ եռակողմ հայտարարության մեր առաջնահերթությունների մասին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է․ վարչապետը՝ եռակողմ հայտարարության մեր առաջնահերթությունների մասին

2021-01-08 15:19 , Политика, 1185

Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է․ վարչապետը՝ եռակողմ հայտարարության մեր առաջնահերթությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման մեր առաջնահերթությունները:

«Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման մեր առաջնահերթությունը հետևյալն է.

1. Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում: Մեզ համար կարևոր է նաև տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:

2. Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան:

Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն:

Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նշենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, որ այս պահին Նախիջևանի միջանցքի բացմանն ուղղված կոնկրետ աշխատանքներ են իրականացվում, և, որ Ռուսաստանը Թուրքիայի, Հայաստանի ու Իրանի հետ կկարողանա օգտվել Նախիջևանով անցնող այդ նոր տրանսպորտային միջանցքից։

«Այս պահին կոնկրետ աշխատանքներ են տարվում Նախիջևանի միջանցքի բացման ուղղությամբ։ Չեմ ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել, բայց այդ միջանցքի բացումն արտացոլված է նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ: Ուստի միջանցքն անպայման կկառուցվի, ինչը տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծի։ Այդ ճանապարհից կօգտվի ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Իրանը։ Այդ ճանապարհը հատուկ նշանակություն կունենա բազմակողմանի համագործակցության համար»,-ասել է Ալիևը 2020 թվականի արդյունքներին նվիրված տեսակապի ժամանակ։

Մինչդեռ, ՀՀ վարչապետի խոսնակը Մանե Գևորգյանը նախօրեին հերքել է Ալիևի հայտարարությունը՝ շեշտելով, որ «նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա», սակայն ընդգծել է, որ «Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»:

Лента

Рекомендуем посмотреть